12-03-2025
ՖԻՆՔԱՆ ստացել է հաճախորդների պաշտպանության ՈՍԿԵ հավաստագիր
ՖԻՆՔԱ Հայաստանը միջազգային MFR վարկանիշային գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության » ամենաբարձր՝ ՈՍԿԵ մակարդակի հավաստագրի։
Այս հավաստագրումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ պահպանելով ֆինանսական ծառայությունների թափանցիկությունն ու պատասխանատու գործելակերպը և հոգ տանելով հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանության մասին։
MFR-ի մասին
MFR-ը համաշխարհային վարկանիշային գործակալություն է, որը մասնագիտացած է ֆինանսական ոլորտում՝ տրամադրելով անկախ վարկանիշեր և հավաստագրեր: Դրա նպատակն է խթանել թափանցիկ գործելաոճը, հեշտացնել ներդրումները և նպաստել ոլորտի պատասխանատու զարգացմանը։
ՈՍԿԵ մակարդակի հավաստագրումը վկայում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը համապատասխանում է հաճախորդների պաշտպանության միջազգային բարձրագույն չափանիշներին՝ առաջարկելով արդար և հուսալի ֆինանսական լուծումներ։
ՖԻՆՔԱ Հայաստանը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



