30-12-2025
ՖԻՆՔԱ Հայաստանը ամփոփել է խաղարկությունների արդյունքները
ՖԻՆՔԱ Հայաստանը կազմակերպել էր երկու խաղարկություն՝ նպատակ ունենալով ամրապնդել կապը հաճախորդների հետ, բարձրացնել իր ներկայությունը Հայաստանի տարբեր համայնքներում և խթանել թվային հարթակի օգտագործումը։ Խաղարկությունների արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբեր ամսին։
Առաջին խաղարկությունը միտված էր խրախուսել գրանցումները FINCA Armenia բջջային հավելվածում՝ iPhone 16 և այլ արժեքավոր նվերներ շահելու հնարավորությամբ։ Երկրորդ խաղարկությունը խթանում էր հավելվածի միջոցով վարկավորվելը, որի գլխավոր մրցանակը ճանապարհորդության վկայականն էր։
Խաղարկությունների շրջանակում հաղթողների զգալի մասը մարզերից էին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է FINCA Հայաստանի ընդգրկուն մոտեցումն ու տարածքային լայն հասանելիությունը։ Մասնաճյուղերի թիմերի աջակցությամբ նվերները հանձնվեցին անձամբ՝ հաճախորդների համար հարմար վայրերում։
Այս նախաձեռնությունները ՖԻՆՔԱ Հայաստանի ռազմավարության շարունակությունն են՝ համադրելով թվային լուծումները և անհատական սպասարկումը՝ հաճախորդների փորձառությունը առավել արդյունավետ և հասանելի դարձնելու նպատակով։
Սպասվելիք այլ խաղարկություններին մասնակցելու և թվային ծառայություններից ավելի արագ ու հարմար օգտվելու համար ներբեռնեք FINCA Armenia մոբայլ հավելվածը և կառավարեք Ձեր ֆինանսները ցանկացած վայրից։






