15-09-2025
ՖԻՆՔԱ Հայաստանը այս տարի ևս մասնակցեց «Բերքի տոն»-ին
Սեպտեմբերի 6-ին և 7-ին անցկացվեց ամենամյա «Բերքի տոն» փառատոնը, որի հովանավորներից էր նաև ՖԻՆՔԱ Հայաստանը։
Արդեն երկու տարի շարունակ մենք մասնակցում ենք փառատոնին տարբեր տարածաշրջաններից մեր ձեռներեց հաճախորդների հետ՝ ներկայացնելով նրանց յուրահատուկ տեղական արտադրանքը։
Փառատոնի երկու օրերն անցան շատ հետաքրքիր, տոնական ու սիրառատ միջավայրում՝ հագեցած գեղեցիկ կենդանի երաժշտությամբ, համեղ հայկական միջավայրով, մրցանակաբաշխություններով ու խաղարկություններով։
Շնորհակալություն մեր հաճախորդներին և մեր տաղավարի այցելուներին մեզ հետ տոնը կիսելու համար և, իհարկե, Green Lane NGO -ին՝ այն կազմակերպելու համար:
Ցանկանո՞ւմ եք զարգացնել Ձեր տնտեսությունը և ընդլայնել հնարավորությունները, ինչպես մեր բազմաթիվ հաճախորդներ։ Ծանոթացեք ՖԻՆՔԱ Հայաստանի գյուղատնտեսական վարկերին և ընտրեք Ձեր նպատակներին համապատասխան լուծումը։






