16-09-2024

ՖԻՆՔԱ Հայաստանը Բերքի տոնին

Սեպտեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցավ ամենամյա «Բերքի տոն» փառատոնը, որի ակտիվ մասնակիցն էր նաև ՖԻՆՔԱ Հայաստանը:

Փառատոնին մենք մասնակցեցինք` ներգրավելով մեր ձեռներեց հաճախորդներին տարբեր տարածաշրջաններից՝ ներկայացնելու իրենց յուրահատուկ արտադրանքները։ Դե իսկ այցելուներն էլ չէին կարողանում անտարբեր անցնել ՖԻՆՔԱ-ի այսքան հագեցած տաղավարի կողքով:

Մենք ևս մեր տաղավարի բոլոր այցելուների համար պատրաստել էինք բրենդավորված տարբեր նվերներ:
Փառատոնի երկու օրերն անցան շատ հետաքրքիր և հագեցած: Շնորհակալություն մեր հաճախորդներին մեզ հետ տոնը կիսելու համար և, իհարկե, Գրին Լայֆ կազմակերպությանը այն կազմակերպելու համար: