08-03-2024
ՖԻՆՔԱ Հայաստանը կանանց միամսյակի շրջանակներում հյուր էր Armenia TV-ի եթերում
Մարտի 8-ին, Armenia TV-ի Բարի լույս հաղորդման հյուրերն էին ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր գործառնական տնօրեն Վարդան Հարոյանը և մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանը։
Ուղիղ եթերի ընթացքում զրուցեցինք ՖԻՆՔԱ-ի կողմից կանանց միամսյակին նվիրված սոցիալական ծրագրերից, ներկայացրինք ինչպես նախորդ տարվա «Կանայք բիզնեսում» ծրագրի ամփոփումը, այնպես էլ «Կանայք գյուղատնտեսության մեջ» սպասվող նախագիծը։ Խոսեցինք նաև ՖԻՆՔԱ Հայաստանի նոր իմիջային փոփոխության և ընթացիկ գործունեության մասին։
Շնորհակալություն մեր գործընկեր Արմենիա հեռուստաընկերությանը հյուրընկալության համար։


