29-11-2025

ՖԻՆՔԱ հայաստանը ՄԱԿ-ի WEPs համաժողովում

Նոյեմբերի 28-ին ՖԻՆՔԱ Հայաստանը մասնակցեց Երևանում կայացած ՄԱԿ-ի Կանանց (UN Women) համաժողովին, որը նվիրված էր Կանանց հզորացման սկզբունքներին (WEPs) և ներառական տնտեսական աճին։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 40 կազմակերպություններ՝ տարբեր ոլորտներից, որոնք ստորագրել են WEPs-ը։

ՖԻՆՔԱ Հայաստանը համաժողովին ներկայացնում էին Գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը և Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Արմինե Բիբիլյանը։

Համաժողովը կարևոր հարթակ էր ՄԱԿ-ի Կանանց և մասնավոր հատվածի միջև համագործակցության խորացման, ինչպես նաև գենդերային հավասարության, հավասար հնարավորությունների և ներառական տնտեսական զարգացման շուրջ երկխոսության համար։ Միջոցառման առանցքային մասերից էր հավասար վարձատրությանն նվիրված պանելային քննարկումը, որի ընթացքում Արմինե Բիբիլյանը ներկայացրեց իր գործնական փորձը՝ ընկերության ներքին քաղաքականությունները և համապատասխանության մեխանիզմները, որոնք ուղղված են արդար և հավասար վարձատրության ապահովմանը։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ WEPs վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։ՖԻՆՔԱ Հայաստանի անունից ստորագրմանը մասնակցեց Վարդան Հարոյանը՝ վերահաստատելով ընկերության ուժեղ հանձնառությունը կանանց տնտեսական հզորացման և ներառական աճի նկատմամբ։
ՖԻՆՔԱ Հայաստանը ակտիվորեն իրականացնում է կանանց հզորացման ծրագրեր՝ նպատակ ունենալով խթանել հավասար հնարավորությունները և ընդլայնել կանանց տնտեսական մասնակցությունը։ Ծանոթացեք Կանանց հզորացման նախաձեռնություններին և միացեք կազմակերպվող ծրագրերին։