15-09-2025

ՖԻՆՔԱ Հայաստանը մասնակցել է Գյումրիում կայացած աշխատաժողովին

ՖԻՆՔԱ Հայաստանը մասնակցել է Գյումրիում կայացած «Կին ձեռներեցների համար ֆինանսների հասանելիության բարելավման ուղիներ» թեմայով համատեղ մշակման աշխատաժողովին։

Միջոցառման ընթացքում ՖԻՆՔԱ Հայաստանը ներկայացրեց կանանց աջակցմանն ուղղված ծրագրերը, ֆինանսական պրոդուկտներն ու ծառայությունները։
Աշխատաժողովը կազմակերպվել էր մեր գործընկերների հետ համատեղ համագործակցությամբ, որի նպտական էր քննարկել կին ձեռներեցների ֆինանսական կարիքները և մշակել առաջարկություններ՝ նրանց բիզնեսների զարգացմանն աջակցելու համար։