29-07-2025

ՖԻՆՔԱ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքներին

ՖԻՆՔԱ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքներին։
Այս համագործակցությամբ մենք կրկին հաստատում ենք այն արժեքները, որոնք տարիներ շարունակ ձևավորել ենք մեր թիմի և մեր հաճախորդների հետ։

● Մեր հաճախորդների 40%-ը կանայք են։
● Աշխատակիցների 60%-ը՝ նույնպես։
● Ունենք հատուկ վարկատեսակներ կանանց ձեռնարկատիրության խթանման համար։
● Իրականացնում ենք կրթական ու զարգացման ծրագրեր՝ հասանելի բոլոր կանանց։

ՄԱԿ-ի WEPs-ին միանալը մեզ հնարավորություն է տալիս գնալ մեկ քայլ առաջ՝ ստեղծելով ավելի հավասար և ներառական միջավայր Հայաստանում։