20-10-2025
ՖԻՆՔԱ Հայաստանը նվաճեց լավագույն աջակցության մրցանակը
ՖԻՆՔԱ Հայաստանը ուրախությամբ հայտնում է, որ արժանացել է բարձր միջազգային գնահատականի․ 2025 թվականի Գլոբալ ՓՄՁ Ֆինանսավորման Ֆորումը (SME Finance Forum) ՖԻՆՔԱ Հայաստանը ճանաչել է որպես Եվրոպայում կին ձեռներեցների լավագույն աջակից։
Այս հեղինակավոր մրցանակը կարևորում է ՖԻՆՔԱ Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված կանանց ֆինանսական ներառմանն ու ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը։
ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակելու է առաջարկել հասանելի ֆինանսական լուծումներ, կրթական ծրագրեր և աջակցություն կին ձեռներեցներին՝ ոգեշնչելով նրանց աճել, զարգանալ և հասնել ավելի հավակնոտ նպատակների։


