18-03-2026
ՖԻՆՔԱ Հայաստանի ղեկավարների մասնակցությունը «Կանայք տնօրենների խորհրդում» ծրագիրին
ՖԻՆՔԱ Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը, ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը և ՄՌԿ վարչության ղեկավար Արմինե Բիբիլյանը 2025 թ նոյեմբերի 21-ից մինչև 2026 թվականի փետրվարի 26-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել են 2025–2026 թթ․ «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման ծրագիրը, որը կազմակերպվել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից։ ՖԻՆՔԱ Հայաստանի ղեկավարները ընդգրկված էին մասնավոր, պետական և ոչ առևտրային ոլորտները ներկայացնող 48 շրջանավարտների շարքում։
Եռամսյա վերապատրաստման ծրագիրը, որը բաց էր ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, միտված էր հայկական ընկերությունների տնօրենների խորհուրդներում գենդերային բազմազանության խթանմանը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ուսումնասիրել են կորպորատիվ կառավարման մոդելների դեպքային վերլուծություններ, ինչպես նաև էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության հարցեր՝ Հայաստանի կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքին համահունչ։
Նրանց մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է ՖԻՆՔԱ հայաստանի հանձնառությունը՝ Հայաստանում բազմազան, բարձր որակավորում ունեցող և արդյունավետ առաջնորդության զարգացման գործում։






