29-05-2025
ՖԻՆՔԱ Հայաստանի ղեկավար թիմը մասնակցեց թիմային հաղորդակցության և առաջնորդության զարգացման դասընթացի
ՖԻՆՔԱ Հայաստանի ղեկավար անձնակազմը վերջերս մասնակցեց մասնագիտական զարգացման դասընթացի, որն իրականացվեց Change Consulting ընկերության հետ համագործակցությամբ։
Դասընթացը նվիրված էր թիմային հաղորդակցությանը և ղեկավարման նոր հմտությունների զարգացմանը, որը մշակվել և իրականացվել է հաղորդակցության փորձառու մասնագետ Հասմիգ Դանիելի կողմից։
ՖԻՆՔԱ Հայաստանի համար նման նախաձեռնությունները կարևոր են որպես անհատական և կորպորատիվ զարգացման շարժիչ ուժ։ Վստահ ենք, որ այս դասընթացից ստացած գիտելիքները կծառայեն մեր նպատակներին․ բարձրացնել թիմային արդյունավետությունը և շարունակել էլ ավելի բարելավել մեր հաճախորդամետ մոտեցումները։






