05-10-2024

ՖԻՆՔԱ Հայաստանի 25-ամյակը՝ թիմային օր Աղվերանում

Հոկտեմբերի 5-ը ՖԻՆՔԱ Հայաստանի համար դարձել էր յուրահատուկ օր․ կազմակերպության 25-ամյակի առթիվ Աղվերանում հավաքվել էր ողջ անձնակազմը՝ Հայաստանի բոլոր 31 մասնաճյուղերից։ Այս թիմային հանդիպումը յուրօրինակ առիթ էր՝ արժևորելու անցած ճանապարհը, ամրապնդելու թիմային ոգին և միասին տոնելու ՖԻՆՔԱ համայնքի ձևավորումը։

Օրը կազմված էր երկու հատվածից։ Առաջինում անցկացվեց համաժողով, որտեղ կազմակերպության ղեկավարներն անդրադարձան ՖԻՆՔԱ Հայաստանի անցած 25 տարիների ձեռքբերումներին, ցուցադրվեցին արխիվային  հոլովակներ ու ներկայացվեց ՖԻՆՔԱ-ի հաջողված պատմությունները։ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներում՝ արտահայտելով իրենց մտքերը, առաջարկները և երախտագիտությունը։

Օրվա երկրորդ հատվածը նվիրված էր համագործակցության և մտերմության խորացմանը։ Թիմային խաղերը, ազգային պարերի ուսուցումն ու համընդհանուր ուրախությունը նպաստեցին, որ աշխատակիցները ավելի լավ ճանաչեն իրար՝ անցնելով ընկերական ու ջերմ շփման նոր փուլ։ Օրվա վերջում տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ, իսկ երեկոն եզրափակվեց խարույկի շուրջ համախմբվածությամբ ու հիշարժան պահերով։

Այս միջոցառումը ոչ միայն տոն էր, այլև ապագայի մեկնակետ՝ նոր ուժով, նոր նպատակներով և նույն՝ ամուր, համախմբված թիմով։