20-07-2024

ՖԻՆՔԱ 25 ամյակը Ազգային Պատկերասրահում

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ ՖԻՆՔԱ Հայաստանի համար կարևորագույն միջոցառում․ մենք այս տարի տոնում ենք Հայաստանում մեր գործունեության 25-ամյակը։

Միջոցառումը կայացավ Հայաստանի Ազգային պատկերասրահում, որտեղ մենք հյուրընկալել էինք FINCA International-ի ղեկավար անձնակազմին, ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ֆինանսական և այլ ոլորտների գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ՖԻՆՔԱ Հայաստանի հաճախորդներին։

ՖԻՆՔԱ Հայաստանի 25-ամյակին նվիրված միջոցառումն անցավ ջերմ և գործընկերային միջավայրում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ինչպես ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր տնօրեն Սթիվեն Հասսը, գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը, այնպես էլ մեր հատուկ հյուրերը։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին և հատուկ հյուրերին ՖԻՆՔԱ-ի Հայաստանում գործունեության 25 տարիների ընթացքում մեր կողքին լինելու և նպատակների իրականացման ընթացքում աջակցելու համար։