24-02-2025

Ֆոկուս-խմբային քննարկում Ապարանում

Ապարանում տեղի ունեցավ Ֆոկուս-խմբային քննարկում՝ նպատակաուղղված համայնքների զարգացման նպատակով համագործակցությունների ձեռքբերմանը։

ՖԻՆՔԱ Հայաստանը մասնակցեց ֆոկուս-խմբային քննարկմանը, որը կազմակերպել էին Ապարան համայնքի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ-ը և ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան մեծահասակների ուսումանառության և կրթության կենտրոնը։

Քննարկման նպատակն էր բացահայտել համայնքի կրթական, սոցիալ-մշակութային և զբաղվածության կարիքները՝ գործընկերների հետ համատեղ լուծումներ գտնելու համար։
Շնորհակալ ենք արդյունավետ քննարկման և մեզ այս կարևոր գործի մասը դարձնելու համար։