22-03-2025
ՖԻՆՔԱ-ն մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղին
ՖԻՆՔԱ Հայաստանը հերթական անգամ մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղին, որը կազմակերպել էր «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը։ Այս անգամ ինտելեկտուալ խաղի առաջնությունը ՏՏ և ֆինանսական ոլորտի թիմերի միջև էր: Խաղի կարգախոսն էր` «Երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է»:
Բոլոր մասնակից կազմակերպությունները միավորվել էին՝ կանգնելու «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի շահառու փոքրիկների կողքին՝ քաղցկեղի հաղթահարման իրենց ճանապարհին:
ՖԻՆՔԱ-ն բոլոր երեխաներին մաղթում է անհոգ մանկություն և առողջություն։






