10-09-2024

ՖԻՆՔԱ Հայաստանը կմասնակցի Բերքի տոնին

Սեպտեմբերի 14-15-ը ՖԻՆՔԱ Հայաստանը կմասնակցի Բերքի տոնին։
Ներգրավելով մեր հաճախորդներին ՀՀ տարբեր համայնքներից՝ փառատոնին ներկայանալու ենք հենց այդ համայնքներին առանձնահատուկ արտադրանքներով ՝ Մեղրիի չիր, Գավառի փախլավա, Ստեփանավանի պանիր և այլն։
Փառատոնի ընթացքում ՖԻՆՔԱ-ի հաճախորդները կներկայացնեն ոչ միայն իրենց բազմատեսակ արտադրատեսակները, այլ նաև կկազմակերպեն հյուրասիրություն։
Սիրով կսպասենք մեր այցելուներին ՖԻՆՔԱ-ի տաղավարում, որտեղ հյուրերին սպասվելու է հաճելի անակնկալներով լի ինտերակտիվ միջոցառումներ և յուրօրինակ նվերներ հենց ՖԻՆՔԱ-ի կողմից։