01-10-2025

FINCA Armenia մոբայլ հավելվածը՝ այժմ հասանելի բոլորի համար

ՖԻՆՔԱ Հայաստանը ներկայացնում է իր նորացված մոբայլ հավելվածը, որն ապահովում է մեր հաճախորդների համար արագ, հարմար և անվտանգ ֆինանսական փորձ ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ։

Մոբայլ հավելվածը թույլ է տալիս հաճախորդներին ստանալ ՖԻՆՔԱ Հայաստանի հիմնական ծառայությունները հեռահար՝ առանց մասնաճյուղ այցելելու։
Հավելվածի միջոցով կարող եք․

  • Դիմել սպառողական կամ գյուղատնտեսական վարկի համար

  • Ստանալ վարկը կցված քարտին՝ ընդամենը մի քանի րոպեում

  • Իրականացնել վարկի մարումները առցանց

  • Հետևել ձեր գործարքների պատմությանը

  • Ստանալ ծանուցումներ առաջիկա մարումների և կատարված գործարքների մասին

FINCA Armenia մոբայլ հավելվածը ստեղծված է, որպեսզի ֆինանսական ծառայությունները դառնան առավել հասանելի, արագ և պարզ։

🌐 Մանրամասները՝ finca.am/service/mobile-banking
📲 Հավելվածի ներբեռնում՝ finca.am/mobile-banking-app