15-02-2024

ՖԻՆՔԱ Հայաստանի ղեկավար անձնակազմի տարեկան կոնֆերանս

ՖԻՆՔԱ Հայաստանը յուրաքանչյուր տարի իրականացնում է ղեկավար անձնակազմի տարեկան կոնֆերանս, որը այս տարի անցկացվեց Գյումրիում։ Այս տարեկան կոնֆերանսի նպատակներից մեկն է, ղեկավար անձնակազմի հետ ամփոփելով անցնող տարին և քննարկելով հաճախորդների կարիքները և պահանջները, կազմել հաջորդ տարվա ռազմավարությունը։
Տարեկան քննարկումներից զատ ՖԻՆՔԱ-ի մեծ թիմը ուներ հյուր խոսնակներ՝ “gHost” ընկերության հիմնադիր Կարեն Նիկողոսյանը և «Թումո Գյումրի»-ի ղեկավար Լենա Կարապետյանը, ովեքր կիսվեցին ինչպես իրենց կազմակերպության գործունեությամբ, այնպես էլ հաջողված փորձի և մարտահրավերները հաղթահարելու վճռականության մասին։