03-11-2023
ՖԻՆՔԱ Հայաստանիը հյուրընկալել է իր խորհրդի անդամներին և ԱՄՆ դեսպանին
Հոկտեմբերի 31-ին ՖԻՆՔԱ Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՖԻՆՔԱ Հայաստանի խորհրդի անդամների, ղեկավար անձնակազմի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի միջև։
Հանդիպման ընթացքում դեսպան Քվինին ներկայացվեց ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլի առաքելությունը, 25 տարվա գործունեությունը Հայաստանում, լավագույն միջազգային ֆինանսական փորձը և ծրագրային գործընկերությունները՝ ուղղված կրթությանը, ձեռներեցությանը, կանանց հզորացման ծրագրերին, հաճախորդների կարողությունների զարգացմանը և այլ կարևոր նախաձեռնություններին։
Դեսպան Քվինը ողջունեց և բարձր գնահատեց ՖԻՆՔԱ Հայաստանի 25 տարվա կատարած աշխատանքները և ներդրումը՝ հատկապես սոցիալական ուղվածությամբ, և նշեց, որ առաջիկա ծրագրերում հաշվի կառնվեն հնարավոր համատեղ համագործակցությունները։






