02-07-2026
STOP գործիքներ ֆինանսների անվտանգության համար
Ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման և հաճախորդների տվյալների անվտանգության ապահովման նպատակով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ներդրվել են «Stop» (ծառայությունների ժամանակավոր արգելափակման) գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ժամանակավորապես սահմանափակել ընտրված ծառայությունների հեռավար օգտագործումը մինչև դրանց ապաարգելափակումը։
Հաճախորդի ցանկությամբ կարող են ժամանակավորապես արգելափակվել հետևյալ ծառայությունները՝
• Վարկի բացման հայտ
• Քարտի կցում
• Մուտք այլ սարքից
Ծառայությունը կամ ծառայությունները արգելափակելուց հետո ոչ ոք (այդ թվում՝ հաճախորդը) չի կարող օգտվել դրանցից հեռավար եղանակով մինչև հաճախորդի կողմից ապաարգելափակման հայտ ներկայացնելը և դրա հաստատումը «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից։
Ծառայությունների արգելափակումը կարող է իրականացվել՝
• «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղում՝ համապատասխան հայտ ներկայացնելու միջոցով,
• հեռախոսազանգի միջոցով,
• ՖԻՆՔԱ-ի բջջային հավելվածի «Գործարքների արգելափակում» բաժնից։
Ծառայությունների ապաարգելափակումը կարող է իրականացվել ՖԻՆՔԱ-ի բջջային հավելվածով համապատասխան հրահանգ ուղարկելու, հեռախոսազանգի կամ անձամբ ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղ այցելելու միջոցով։
Բջջային հավելվածի և հեռախոսազանգի միջոցով ապաարգելափակումը հնարավոր է ոչ շուտ, քան արգելափակման պահից 24 ժամ անց։
Հրատապ ապաարգելափակման անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է այցելել ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղ, որտեղ սահմանափակումը կհանվի հայտը ներկայացնելուց անմիջապես հետո։
Արգելափակված ծառայությունը հասանելի չի լինի ՖԻՆՔԱ-ի բջջային հավելվածում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ եղանակով է իրականացվել դրա արգելափակումը։
Ծառայության արգելափակման դեպքում հաճախորդները կշարունակեն տեսնել իրենց վարկերի մնացորդները, սակայն համապատասխան ծառայություններից կկարողանան օգտվել միայն ՖԻՆՔԱ-ի մասնաճյուղերում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 555555 հեռախոսահամարով կամ այցելել ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղ։
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։


