15-12-2023

Մեր նոր սիմվոլի՝ Ռոլիի մեկնարկը

ՖԻՆՔԱ Հայաստանը սկսելով իր 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը՝ դեկտեմբերի 16-ին, որպես 25-ամյակի մեկնարկ, ՖԻՆՔԱ բրենդի ներքո ներկայացրեց նոր իմիջային կերպարին՝ Ռոլլիին։

Ռոլլին նպատակ ունի հաճախորդների մեջ կայունություն, վստահություն և հոգատարություն սերմանել:

Չնայած արտաքին գործոնների ազդեցությանը, Ռոլլին կորցնում է իր կայունությունը և տատանվում է այս ու այն կողմ, բայց, ի վերջո, վերականգնում է իր կայուն դիրքը: Շատ մարդիկ հայտնվում են այս անկայուն իրավիճակում ՝ կյանքի տարբեր փուլերում բախվելով տարբեր ֆինանսական խնդիրների, կորցնելով իրենց կայունությունը և հայտնվելով անելանելի վիճակում: Այս ամենից ելնելով ՝ ՖԻՆՔԱ-ի ամենակարևոր գործառույթը հաճախորդներին աջակցելն ու նրանց կայունությունը վերականգնելն է։

Հավատարիմ մնալով իր արժեքներին, այդ թվում ՝ կայունությանը, հաճախորդակենտրոն մոտեցմանը, վստահությանը և հուսալիությանը ՝ ՖԻՆՔԱ-ն մատուցում է մատչելի և թափանցիկ ֆինանսական ծառայություններ ՝ դառնալով վստահելի գործընկեր իր հաճախորդների համար ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու և կայունություն ապահովելու համար, որին էլ այժմ աջակցում է Ռոլլին:

2024 թվականի ռազմավարության ողջ ընթացքում Ռոլլին կուղեկցի ընկերությանը ՖԻՆՔԱ ապրանքանիշի բոլոր վիզուալ դաշտերում: Կյանքի տարբեր փոփոխական իրավիճակներում գտնվող մարդիկ կորցնում են իրենց ֆինանսական կայունությունը, և ՖԻՆՔԱ-ն նման իրավիճակներում աջակցում է իր հաճախորդներին, պահպանում և բերում կայունություն:

Հաջորդող ամիսների ընթացքում ՖԻՆՔԱ Հայաստանի վարկանիշը աճել է հեռուստաալիքներով հեռարձակումների և լրատվական կայքերում լուսաբանումների շնորհիվ։

Հրապարակումները կարող եք գտնել այս հղումներով. banks.am, aravot.am, news.am, Yerevan yerevanciner, Armenia TV, Ararat TV, Arma TV