Համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Վարչության 23.11.2020թ.-ի թիվ 46/2020 որոշման՝ հունվարի 11-ից դադարեցվում է «Ապարան» (հասցե՝ ք. Ապարան, Մ. Բաղրամյան 24), «Եղվարդ» (հասցե՝ ք. Եղվարդ, Չարենցի 23/2), «Մալաթիա» (հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու 29/3), «Ճամբարակ» (հասցե՝ ք. Ճամբարակ, Սեպտեմբերի 21-ի 2), «Մյասնիկյան» (հասցե՝ գ. Մյասնիկյան, Մյասնիկյան 4), «Սիսիան» (հասցե՝ ք. Սիսիան, Գարեգին Նժդեհի 17), «Դիլիջան» (հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 30ե), «Շիրակ» (հասցե՝ ք. Գյումրի, Պարույր Սևակի 8/4) և «Տաշիր» (հասցե՝ ք. Տաշիր, Երևանյան 199) մասնաճյուղերի գործունեությունը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փակված մասնաճյուղերի հաճախորդները կսպասարկվեն «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի այլ մասնաճյուղերում, իսկ վարկերի մարումները հնարավոր է իրականացնել ինչպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ մասնաճյուղերում, այնպես էլ «Հայփոստ» ՓԲԸ սպասարկման գրասենյակներում կամ Telcell և EasyPay տերմինալների միջոցով:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 012 55 55 55 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ հարմար մասնաճյուղ: Գործող մասնաճյուղերի ցանկը կարող եք տեսնել այստեղ։