ՖԻՆՔԱ-ի հաճախորդներն այսուհետ կարող են իրենց վարկի մարումներն իրականացնել նաև BeeMoney հեռախոսային հավելվածի միջոցով: Այս համագործակցության շնորհիվ վարկի մարումներ իրականացնելը դարձել է էլ ավելի հարմար ու արագ:

Վճարում անելու համար անհրաժեշտ է ծառայությունների ցանկից ընտրել Վարկի մարում, այնուհետև վարկային կազմակերպությունների ցանկից ընտրել ՖԻՆՔԱ ՈւՎԿ և մուտքագրել վարկային պայմանագրի համարը:

100–10 000 ՀՀ դրամի չափով վճարումների համար գործում է 100 ՀՀ դրամ միջնորդավճար, իսկ 10 001–100 000 ՀՀ դրամի համար՝ 300 ՀՀ դրամ: