Արդեն երկար տարիներ ՖԻՆՔԱ–ի մասնաճյուղերը գործում են Հայաստանի մարզերում: Այս փորձություններով, հաղթանակներով և դժվարություններով լի տարիների ընթացքում ՖԻՆՔԱ–ն ունեցել է իր կայուն տեղն ու դերը համայնքային կյանքում, նպաստել զարգացմանը և համայնքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը, չէ՞ որ պարզապես ֆինանսավորումից զատ մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին մտքեր, գաղափարներ, օգնություն, խնամք, պատասխանատվություն և հույս: Այս ամենը, անշուշտ, հավելյալ արժեք է հաղորդում մեր բուն գործունեությանը:

ՖԻՆՔԱ–ի աշխատակիցները իրենց պատասխանատու են զգում այն համայնքի յուրաքանչյուր բնակչի առաջ, որտեղ ապրում են և աշխատում: Որպես սոցիալական պատասխանատվությունը իր գործունեության հիմքում ունեցող կազմակերպություն, ՖԻՆՔԱ–ն իրականացնում է բազում նախագծեր՝ ուղղված տարբեր թիրախային խմբերին մեր արժեքները փոխանցելուն: «Անհոգ մանկություն» ծրագիրը, ծառատունկին նվիրված միջոցառումները, այցելությունները մանկատներ և հատուկ դպրոցներ այս ռազմավարության մի քանի դրսևորումներն են: Մեր ներկայությունը բնակիչների կյանքում այնքան զգալի է, որ ՖԻՆՔԱ–ն դարձել է բոլորի ընկերը. ընկեր, որին կցանկանաս հրավիրել ծննդյան տոնիդ: Այսպիսով, այս տարվա հոկտեմբերին «Արմավիր» մասնաճյուղի մեր գործընկերները հրավիրվեցին Մայիսյան գյուղի դպրոցի 85–ամյակին: Մենք անկեղծորեն կասենք, որ աշխատակիցները շատ էին հուզվել այս վերաբերմունքից և մեծ սիրով ընդունեցին հրավերը:

Տոնակատարությունը լի էր հիշարժան պահերով, և հյուրերը բավականին լավ ժամանակ անցկացրեցին: ՖԻՆՔԱ թիմը, իհարկե, դատարկաձեռն չէր գնացել: Հուշանվերը, որը նրանք պատրաստել էին, բավականին խորհրդանշական էր, քանի որ այն պարունակում էր ՖԻՆՔԱ խորհրդանիշ ծառը և բրենդի խոստումը «Կերտենք ավելի լուսավոր ապագա»: Մենք վստահ ենք, որ այս փոքրիկ նախադասությունը կդառնա դպրոցի աշակերտների համար ոգեշնչման աղբյուր էլ ավելի լավ սովորելու, ուսումնասիրելու, ստեղծելու և նորանոր հաջողությունների հասնելու համար:

Օրը, սակայն, չսահմանափակվեց միայն այս միջոցառմամբ, և մեր «Արմավիր» մասնաճյուղի աշխատակիցները շտապեցին Մրգաշատ գյուղ: Այստեղ նրանք նույնպես սպասված հյուր էին այս անգամ արդեն Մաճարի տոնին:

Այս ամենը ապացույցն էր ՖԻՆՔԱ–ի ընդունված և սպասված լինելու փաստի, իսկ դա ամենալավն գնահատականն է մեզ համար, չէ՞ որ մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ և ջերմ հարաբերություններ, ինչպիսին է օրինակ ընկերությունը: