Հունիսի 14-ին իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում ՖԻՆՔԱ-ն մասնակցեց «Օրրան» բարեգործական ՀԿ-ի կողմից կազմակերպված ֆուտբոլային մրցույթին, որը տեղի ունեցավ Վահագնի թաղամասի «Արարատ» գոլֆի ակումբում:

Մասնակից կազմակերպությունների շարքում էին HSBC-ն, Ռուսգոստրախ Արմենիան, Մեդիամաքսը, Ցեպելին Արմենիան, ՀԷՑ-ը, Կոկա-Կոլա Հելլենիկը և Գրանթ Թորնթոնը: Միջոցառման մասնակցության վճարներն ուղղվեցին «Օրրան»-ի կարիքավոր երեխաների ամառային կրթությանը, սննդին, ինչպես նաև մաթեմատիկայի ու տեղեկատվական համակարգերի ոլորտներում տաղանդավոր երեխաների զարգացման ծրագրերի հովանավորմանը:

Հաճելի հուզմունք, ընկերական ջերմ միջավայր, բարձր մարտական ոգի… Այսպիսի տրամադրություն էր տիրում ողջ մրցույթի ընթացքում: ՖԻՆՔԱ-ի թիմին երկրպագելու էին եկել նաև ՖԻՆՔԱ-ի աշխատակիցների երեխաևերը և ընտանիքի անդամները, որի շնորհիվ այս օրը վերածվեց իսկական ընտանեկան տոնի:

Միջոցառման բոլոր մասնակիցների համար գլխավորն այն միտքն էր, որ իրենց մասնակցությամբ իրենք մեծ ներդրում են ունենում բարեգործական կարևոր նախաձեռնության իրականացման գործում: