ՖԻՆՔԱ-ն Սեպտեմբերի 1-ին ՖԻՆՔԱ-ի գույներով և լոգոյով դպրոցական պայուսակներ նվիրեց Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 դպրոցների`միջնակարգ դպրոցների, հատուկ նշանակության դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, ինչպես նաև մանկատների 2000 առաջին դասարանցիների`նրանց համար կարևոր այս օրն ավելի հիշարժան ու գեղեցիկ դարձնելու համար: Արդեն Սեպտեմբերի 1-ի հանդիսավոր միջոցառմանը առաջին դասարանցիները ներկայացել էին հենց այս պայուսակներով, իսկ նրանց ձեռքին ծածանվում էին ՖԻՆՔԱ-ի փուչիկները, որը օրն ավելի տոնական և պայծառ էր դարձնում:

Իրենց կյանքի այդքան սպասված փուլն անսպասելի սկսվեց նվերներ ստացած այս փոքրիկների համար, որոնք, հուզմունքից և ուրախությունից փայլող աչքերով, խոստացան ամեն ինչ անել մեր երկրի համար արժանի քաղաքացի լինելու համար:

Համոզված լինելով, որ երեխաներն են մեր երկրի ապագա շարժիչ ուժը` ՖԻՆՔԱ-ն իր սոցիալական պատասխանատվության նախագծերից մեկի` «Անհոգ մանկություն» նախագծի շրջանակներում, արդեն 5 տարի է, ինչ ամեն ուսումնական տարվա սկզբին գեղեցիկ անակնկալներ է մատուցում առաջին դասարանցի փոքրիկներին:

Արդեն 15 տարի է, ինչ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն հաջող գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում: ՖԻՆՔԱ-ն ունի մասնաճյուղերի լայն ցանց ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում: Ներկայումս ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56,000 հաճախորդների, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 24,8 միլիարդ ՀՀ դրամ: