Մեր բաժնետերերը

ՖԻՆՔԱ-ի բաժնետերը «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ» Յու. Էյ նիդերլանդական կազմակերպությունն է

2011թ. նոյեմբերի 1-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ բաժնետիրոջը՝ «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ» Ինք.-ին պատկանող «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ 136 742 բաժնետոմսերը փոխանցվեցին «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ» Յու. Էյ նիդերլանդական կազմակերպությանը: Վերջինս ստեղծվել է Նիդերլանդներում «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Հոլդինգ Քոմփանի» ՍՊԸ և «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմից: «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայտարարված բաժնետոմսերը կազմել են 490 596` յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Իսկ ՖԻՆՔԱ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 4 905 960 000 ՀՀ դրամ:

Մեր ներդրողները

Հեղինակավոր ներդրողների հետ համագործակցությունը 15 տարվա ընթացքում ձեռք բերված մեծ վստահության ապացույցն է

MCE Social Capital-ը ամերիկյան ներդրումային ընկերություն է, որը 2006 թվականից ի վեր ավելի քան 291 միլիոն դոլար փոխառու կապիտալ է հատկացրել աշխարհի 65 զարգացող երկրների 146 հաստատությունների, որպեսզի այդ ընկերություններն ընդլայնվեն և ավելի լավ ծառայեն իրենց հաճախորդներին, աշխատակիցներին և համայնքներին:

Agents for Impact_logo

Agents for Impact (AFI)-ը գերմանական ներդրող է, որը ներդրումներ է իրականացնում հանուն սոցիալական ազդեցության: AFI-ի նպատակն է ստեղծել սոցիալական ազդեցություն, որն արդար է, կայուն և պատասխանատու: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում այն ներդրումային հնարավորություններին, որոնք բավարարում են սոցիալական ազդեցության հատուկ չափանիշների և քայլեր են ձեռնարկում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: AFI-ը նաև իրականացնում է հետազոտություններ միկրոֆինանսավորման ոլորտում Invest in Vision-ի ֆոնդերից երկուսի համար:

Kiva.org_logo

Kiva-ն 2005 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն է, որը գրասենյակներ ունի Բանգկոկում, Նաիրոբիում ու Փորթլենդում և աշխատակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներում: Kiva-ն ֆինանսավորում է ներգրավում քրաուդֆանդինգ վարկերի միջոցով և կապիտալի հասանելիության հնարավորություն է ստեղծում անապահով մարդկանց համար՝ բարելավելով ֆինանսական ծառայությունների որակն ու արժեքը և վերացնելով աշխարհում ֆինանսական հասանելիության հիմքում ընկած խոչընդոտները: Kiva-ի աշխատանքի միջոցով ուսանողները կարողանում վճարել իրենց ուսման վարձը, կանայք՝ սկսել բիզնես, գյուղատնտեսները՝ ձեռք բերել սարքավորումներ և ընտանիքները՝ ստանալ անհրաժեշտ շտապ օգնություն:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենամեծ հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: IFC-ն ներդրումային ֆինանսավորման, միջազգային ֆինանսական շուկաներում կապիտալի մոբիլիզացման և բիզնեսներին ու կառավարությանը խորհրդատվական ծառայությունների մատուցելու միջոցով նպաստում է զարգացող երկրներին կայուն աճին: 2012 ֆինանսական տարում IFC-ն շուրջ 20 միլիարդ ԱՄՆ դոլար մեծության ներդրում է կատարել` մասնավոր հատվածի միջոցով ստեղծելով նոր աշխատատեղեր, կատարելով նորարարություններ և աջակցելով աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը:

responsAbility_logo

responsAbility Investments AG-ն շվեյցարական ակտիվների կառավարիչ է, որն իրականացնում է զարգացումային ներդրումներ և մասնավոր, ինստիտուցիոնալ ու պետական ​​ներդրողներին առաջարկում է ներդրումների մասնագիտորեն կառավարվող լուծումներ: Կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին և զարգացող տնտեսությունների ոչ ցուցակված ընկերություններին ապահովում է պարտքերի և սեփական կապիտալի ֆինանսավորմամբ:

Symbiotics-ը ներդրումային ընկերություն է, որը մասնագիտացած է զարգացող, կայուն և ներառական ֆինանսավորման մեջ` տրամադրելով շուկայի հետազոտության, ներդրումային խորհրդատվության, ինչպես նաև ակտիվների կառավարման ծառայություններ: 2004 թվականից առ այսօր Symbiotics-ը, համագործակցելով 28-ից ավելի ներդրումային ֆոնդերի և մի շարք ներդրողների հետ, շուրջ 1.9 միլիարդ դոլարի ներդրում է կատարել աշխարհի 50 զարգացող երկրների ավելի քան 200 միկրոֆինանսական հաստատություններում:

The EMF Microfinance Fund_logo

The EMF Microfinance Fund-ը ներդրող է, որը ներդրումներ է իրականացնում հանուն սոցիալական ազդեցության: EMF-ը հիմնադրվել է 2008 թվականին Լիխտենշտեյնում և նպատակ ունի խթանելու զարգացող տնտեսությունների այն բնակչության ֆինանսական ներգրավվածությանը, որոնք աչքաթող են արվել ֆինանսական համակարգի կողմից: Կազմակերպության նպատակն է նաև աջակցել հեռանկարային, պատասխանատու, եկամտաբեր և կայուն ՄՓՄՁ-ներին՝ ֆինանսավորելով այն միջնորդ կազմակերպություններին, որոնց նպատակը սոցիալական ազդեցություն ունենալն է:

Պարտատոմսեր

ՖԻՆՔԱ –ն թողարկել է անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսեր

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. Ապրիլի 26-ի Թիվ 1/206Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2023

Պարտատոմսերի թողարկման ազդագրի լրացում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. Դեկտեմբերի 29-ի Թիվ N 1/664Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2021

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2021-ի լրացում 2

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2021-ի լրացում 1

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. Ապրիլի 19-ի Թիվ N 1/234Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2019

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2019-ի լրացում 2

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2019-ի լրացում 1


ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. Դեկտեմբերի 5-ի Թիվ N 1/842Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2018


ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. Դեկտեմբերի 30-ի Թիվ N 1/970Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2016

2017թ–ի Փետրվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղի է ունեցել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում՝ ստանդարտ փակ (եվրոպական) աճուրդի միջոցով: Որպես տեղաբաշխող հանդես է եկել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որն իրականացրել է երաշխավորված տեղաբաշխում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝