Համեմունքների աշխարհ

Համեմունքների վաճառքը արդեն 18 տարի է Արմինեի ամուսնու ընտանեկան բիզնեսն է: ՖԻՆՔԱ-ի հետ համագործակցությունը սկսվեց 2 տարի առաջ, երբ ընտանիքով որոշեցին մշտական բնակչության տեղափոխվել Էջմիածին ու բիզնեսն ընդլայնելու նպատակով այնտեղ էլ հիմնել «Համեմունքների աշխարհ» խանութը:

Արմինեն, իր ամուսինը և դուստրը ապրել և աշխատել են Երևան քաղաքում, որտեղ և գործում են համեմունքների 2 խանութները: Մի օր, սակայն, միտք հղացավ փորձել հաջողության հասնել նաև Էջմիածնում: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Նրանք դիմեցին ՖԻՆՔԱ և 2015 թվականին երկու անգամ վարկավորվեցին: Ստացված գումարով Ամինեն և իր ամուսինը համեմունքների նոր տեսականի ներկրեցին Վրաստանից և ապահովեցին Էջմիածնի խանութի բնականոն աշխատանքը:

Էջմիածնում այսօր արդեն շատերն են տեղյակ, որ կա մի խանութ, որ մասնագիտացած է հենց համեմունքների վաճառքի մեջ: Բոլորը քաղաքում իրար լավ գիտեն, և գոհ հաճախորդները միմյանց խորհուրդ են տալիս գնալ հենց Արմինեի մոտ, ով քաջատեղյակ է համեմունքներից և կարող է ճիշտ խորհուրդ տալ` որ ճաշի մեջ ինչ համեմունք օգտագործել, որպեսզի ուտեստն անկրկնելի համեղ ստացվի: Հատկապես զբոսաշրջիկներն են միշտ հիացած լայն տեսականիով, Արմինեի հոգատար ու ջերմ վերաբերմունքով և խանութն այդքան մաքուր պահելու ունակությամբ:

«ՖԻՆՔԱ-ն մեզ համար լայն հորիզոններ բացեց: Ստացված վարկով մենք կարողացանք իրագործել բիզնեսն ընդլայնելու մեր գաղափարները», – ասում է Արմինեն: