Արտակը փայտագործ-քանդակագործ է, ով ստեղծագործում է իր իսկ տանը կառուցված արհեստանոցում: Նա ապրում է կնոջ և 3 երեխաների հետ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում: Ամբողջ կյանքում Արտակը հավատացել է, որ հաջողությունը ժպտում է միայն նրանց, ովքեր հույսը սեփական ուժերի, այլ ոչ թե ուրիշների վրա են դնում:

Ավելի քան 10 տարի Արտակն աշխատում էր տակառագործական արտադրամասում: Արտակը ստիպված էր օրուգիշեր աշխատել` ողջ վաստակն ուղղելով ընտանիքի նվազագույն կենսապայմանների ապահովմանը`սննդին, կոմունալ վճարումներին և երեխաների ուսմանը:

Սակայն գիտատեխնոլոգիական առաջընթացի արդյունքում ներդրվեց փայտամշակման ավտոմատացված եղանակը և ձեռքի աշխատանքը դուրս մղվեց շուկայից` թողնելով բազմաթիվ մարդկանց առանց ապրուստի միջոցների: Արտակը նույնպես այս մարդկանց շարքում հայտնվեց` մեծ ընտանիքի ողջ հոգսն իր ուսերին, առանց որևէ մեկի օգնությանը դիմելու հնարավորության:

Բարեբախտաբար հենց այս ժամանակ Արտակի ընկերը պատմեց իրեն ՖԻՆՔԱ-ի մասին, առաջարկեց միանալ իրենց խմբին և վարկավորվել ՖԻՆՔԱ-ում: Երկար տարիներ երազելով հիմնել սեփական բիզնեսը` Արտակը գիտակցեց, որ սա էր այն հնարավորությունը, որը թույլ կտար իրագործելու իր բաղձալի երազանքը: Եվ նա ընդունեց առաջարկը` սկիզբ դնելով ՖԻՆՔԱ-ի հետ երկարատև համագործակցությանը:

Առաջին վարկի օգնությամբ Արտակը անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ ձեռք բերեց` նարդու տախտակներ պատրաստելու համար: Բիզնեսի առաջին շահույթը ստանալուն պես Արտակը կրկին դիմեց ՖԻՆՔԱ` նոր վարկ ստանալու: Իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ Արտակին հաջողվեց ընդլայնել տան փոքրիկ արհեստանոցը: Ավելի ուշ, նպատակ ունենալով զարգացնելու իր գործը, Արտակը ներգրավեց նաև իր կնոջը այս`արդեն ընտանեկան բիզնեսում` փոխանցելով նրան տարիների իր հարուստ փորձն ու գիտելիքները: Միասին նրանք ընդլայնեցին իրենց բիզնեսը`հավելելով տեսականին սրբապատկերներով և ձեռնափայտերով:

Արտակի յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնանում է իր յուրօրինակությամբ, ինչը աննկատ չի մնում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում` մասնավորապես Ռուսաստանում:

Այժմ Արտակը 5-րդ վարկային փուլում է: Ներկայիս վարկի միջոցով, որը 6 անգամ գերազանցում է իր առաջին վարկի գումարի չափը, շարունակում է խթանել ընտանեկան բիզնեսի աճը: Արտակը մտադրված է ուղղել ՖԻՆՔԱ-ի հաջորդ վարկը իր աշխատանքները Հունաստան արտահանելուն: Այնուհետև, նա կդիմի ՖԻՆՔԱ ևս մեկ վարկ ստանալու, որը հնարավորություն կընձեռի իրեն կառուցելու առավել հարմարավետ արհեստանոց: Այսպիսով Արտակի բիզեսն ավելի շահութաբեր կդառանա, իսկ ապագա արհեստանոցը աշխատանքի հնարավորություն կընձեռի իր համաքաղաքացիներին:

Արտակը բարձր է գնահատում ՖԻՆՔԱ-ի հետ ձևավորված ամուր համագործակցությունը և այն փոփոխությունները, որոնք հնարավոր դարձան ՖԻՆՔԱ-ի շնորհիվ.

«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես ՖԻՆՔԱ-ն օգնեց ինձ կերտել իմ հաջողության ուղին: ՖԻՆՔԱ-ն հնարավորություն ընձեռեց ինձ ստեղծագործելու, ապրելու և աշխատելու իմ հայրենի երկրում: Հավատալով իմ ուժերին` ՖԻՆՔԱ-ն նպաստեց իմ երազանքի իրագործմանը»: