Հետևել ձեռնարկատիրական ոգուն

Գրիգոր Գրիգորյանը “Կոնստանտին և Քույրեր” սահմանափակ պատասխանատվության ընկերության հիմնադիր տնօրենն է: Գրիգորը ծնվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, որտեղ գյուղատնտեսական կուլտուրաների մշակման և վերամշակման մեծ հնարավորություններ կան: Գրիգորը սկսել է իր աշխատանքային գործունեությունը որպես գինեգործ:

Այնուհետև, իր աշխատասիրության շնորհիվ, նա բազմաթիվ առաջխաղացումներ է ունեցել իր աշխատանքում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ «Հայգյուղքիմիա» պետական բազայում, Արաքս սովխոզում և այլ կազմակերպություններում: 2002 թվականին նա հիմնադրել է իր սեփական ընկերությունը և զբաղվել է ձկնաբուծությամբ: Գրիգորը հաջողություններ է ունեցել նաև ձեռնարկատիրական գործունեության մեջ: 2010 թվականին, համագործակցության պայմանագրեր կնքելով Անգլիական և Հոլանդական կազմակերպությունների հետ, նա սկսել է Հայաստան ներկրել ձկնկեր և ձկնկիթ: Իսկ Եվրոպա և Ռուսաստան նա արտահանում է իր ձկնաբուծարանում բուծած ձկները: Գրիգորի համար ֆինանսական մեծ աջակցություն էին նաև “ՖԻՆՔԱ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկերը, որոնք նա օգտագործել է ձկնկեր գնելու համար: