Հաստիք Բաժին / Մասնաճյուղ Աշխատավայր Ժամկետ
Բանկային համակարգերի մասնագետ Տեղեկատվական ծառայությունների վարչություն Երևան 04/01/2023 - 04/05/2024
Առաջատար վարկային մասնագետ / Բիզնեսի զարգացման առաջատար/գլխավոր մենեջեր «Կոմիտաս» մասնաճյուղ Երևան 01/03/2023 - 04/05/2024
Վարկային Մասնագետ / Բիզնեսի զարգացման մենեջեր «Աբովյան» մասնաճյուղ Աբովյան 01/03/2023 - 04/05/2024
Ներքին վերահսկողության առաջատար/գլխավոր մասնագետ Ռիսկերի, համապատասխանության և ներքին վերահսկողության վարչություն Երևան 08/08/2023 - 04/05/2024
Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչություն Երևան 05/09/2023 - 04/05/2024
Պրոդուկտի ղեկավար Պրոդուկտների մշակման և մեթոդոլոգիայի վարչություն Yerevan 08/09/2023 - 04/05/2024
Senior Project Manager (Project Management, Digital Transformation, Business Transformation) Digital Business and Project Management Department Manager Yerevan 03/01/2024 - 04/05/2024
Վարկային Մասնագետ / Բիզնեսի զարգացման մենեջեր «Արմավիր» մասնաճյուղ Արմավիր 11/03/2024 - 04/05/2024
Տեղեկատվական թիմի մասնագետ Կոնտակտային կենտրոն Երևան 15/03/2024 - 04/05/2024
Project Manager Digital Business and Project Management Department Yerevan 21/03/2024 - 04/05/2024
Վարկային Մասնագետ / Բիզնեսի զարգացման մենեջեր «Վարդենիս» մասնաճյուղ Վարդենիս 21/03/2024 - 04/05/2024
Գնումների գլխավոր մասնագետ Անվտանգության և ադմինիստրատիվ վարչություն Երևան 26/03/2024 - 04/05/2024
Սոֆթ հավաքագրումների մասնագետ/առաջատար մասնագետ (զանգերի կենտրոն) Իրավաբանական վարչություն Երևան 27/03/2024 - 04/05/2024
Առաջատար վարկային մասնագետ / Բիզնեսի զարգացման առաջատար/գլխավոր մենեջեր «Ագաթանգեղոս» մասնաճյուղ Երևան 12/04/2024 - 04/05/2024
Տնօրինության գրասենյակի մասնագետ Տնօրինության գրասենյակ Երևան 17/04/2024 - 04/05/2024

Նոր աշխատակիցների ընտրության մեր չափանիշները՝

  • Կարևորում ենք մասնագիտական գիտելիքները և հմտությունը

  • Գնահատում ենք ազնվությունը, պատասխանատվության զգացումը և նվիրվածությունը

  • Գնահատում ենք շարունակաբար աճելու և զարգանալու ձգտումը

  • Կարևորում ենք նախաձեռնողականությունը

  • Արժևորում ենք թիմային աշխատանքը և հաճախորդամետ մոտեցումը

Պրակտիկան ՖԻՆՔԱ-ում

ՖԻՆՔԱ-ն ուրախ է ընդունելու ակտիվ, նախաձեռնող, մասնագիտական զարգացման ձգտող ուսանողների՝ պրակտիկա անցնելու ՖԻՆՔԱ-ի տարբեր բաժիններում, ինչը կնպաստի աշխատանքային փորձ և հմտություններ ձեռք բերել Ձեր կարիերան ստեղծելու ճանապարհին:
ՖԻՆՔԱ-ն մշակում է անհատական պրակտիկայի ծրագիր յուրաքանչյուր ուսանողի համար, ինչը հնարավորություն կտա Ձեզ հնարավորինս շատ ներգրավվելու մեր առօրյա աշխատանքների և նախագծերի իրականացման մեջ` ոչ միայն ուսուցողական, այլև ամենօրյա առաջադրանքների և տարբեր հանձնարարությունների միջոցով:
Այսպիսով, պրակտիկան կօգնի Ձեզ ձեռք բերել փորձ մեր գործունեության տարբեր ոլորտներում, ընդլայնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները, ծանոթանալ աշխատանքային միջավայրին և, ինչու չէ, դիտարկվել մեր ընթացիկ կամ ապագա թափուր աշխատատեղերի համար:
Մեր պրակտիկայի ծրագրին կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլեկտրոնային հասցեին (career@finca.am) և նամակի վերնագրում նշելով «Պրակտիկա – Անուն, Ազգանուն»:

Հաճախակի տրվող հարցեր

Մեր թափուր հաստիքներին կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլեկտրոնային հասցեին ( career@finca.am)` նամակի վերնագրում նշելով հաստիքը և Ձեր անուն, ազգանունը:

Այո, անկախ նրանից, թե ներկա պահին ՖԻՆՔԱ-ում կա թափուր աշխատատեղ, թե ոչ, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլեկտրոնային հասցեին ( career@finca.am)՝ նամակում նշելով ՁԵզ հետաքրքրող ոլորտները։

Դիմելու համար չկա որևէ ստանդարտ ձևաչափ։ Դուք կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը ցանկացած ֆորմատով (ցանկալի է word կամ pdf տարբերակով)։

Կախված հաստիքից՝ ընտրության փուլերը կարող են տարբեր լինել (թեսթավորում, հարցազրույցներ, գործական առաջադրանքներ)։ Ընտրության գործընթացը սովորաբար տևում է 2-5 շաբաթ:

Եթե Ձեր տվյալները համապատասխանեն տվյալ թափուր աշխատատեղի նվազագույն պահանջներին, Դուք կհրավիրվեք հարցազրույցի դիմելուց 1-4 շաբաթվա ընթացքում։

Որոշ հաստիքների համար նախատեսված են ուսուցման ծրագրեր, մասնավորապես բիզնեսի զարգացման մենեջերի և գանձապահի համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել career@finca.am էլեկտրոնային հասցեին։

Տես Նոր աշխատակիցների ընտրության մեր չափանիշները՝