Ազդեցություն

Մեր հաճախորդները մեր ուշադրության կենտրոնում են: Երբ նրանք հասնում են հաջողության, դա նաև մեր հաջողությունն է:

ՖԻՆՔԱ-ն առաջատար է ֆինանսական նորամուծությունների և ներառման ոլորտում՝ սահմանելով չափանիշներ միկրոֆինանսական ոլորտի համար և մշակելով նոր պրոդուկտներ և ծառայություններ, որոնք օգնում են մեր հաճախորդներին հասնել իրենց երազանքներին: Մենք հետևում ենք նրանց կարիքներին և ձգտումներին՝ հաճախորդների ամուր հարաբերությունների և պարբերաբար իրականացվող հետազոտությունների միջոցով:

ՖԻՆՔԱ-ն թվերով

Ամեն տարի ամբողջ աշխարհում ՖԻՆՔԱ-ն ունենում է ազդեցություն 3,4 միլիոն մարդու կյանքի վրա: Իր հիմնադրման օրվանից ՖԻՆՔԱ Հայաստանը սպասարկել է ավելի քան 350,000 հաճախորդի:

Մենք հասանելի ենք բոլորին

ՖԻՆՔԱ-ն Հայաստանում ծառայություններ է մատուցում հիմնականում կանանց և գյուղական բնակավայրերի բնակիչներին՝ ֆինանսական ծառայությունները հասանելի դարձնելով նաև նրանց համար։ Դրանցում ներառում են անհատականացված վարկային ծրագրեր, ֆինանսական գրագիտության սեմինարներ և մատչելի վարկային լուծումներ, որոնք նախատեսված են այդ բնակչության եզակի կարիքները բավարարելու համար:

Մենք կարևորում ենք կրթությունը

Երբ ՖԻՆՔԱ-ն, իր կողմից մատուցվող ծառայություններին զուգահեռ, հաճախորդներին առաջարկում է նաև ֆինանսական կրթություն, մեր հաճախորդներն ավելի մեծ հաջողությունների են հասնում:

Մենք առաջարկում ենք անվճար ֆինանսական և մասնագիտական կրթություն այնպիսի բազմազան թեմաներով, ինչպիսիք են բյուջեի պլանավորումը, խնայողություններ իրականացնելու կարևորությունը, կայուն գյուղատնտեսությունն ու ձեռներեցությունը։

Մենք ծառայում ենք մեր համայնքներին

Մեր հաճախորդների համար ավելի լավ ապագա կառուցելու մեր առաքելությանը համահունչ՝ մենք հպարտ ենք, որ մեր ժամանակը և հնարավորությունները ներդնում ենք ի նպաստ համայնքների բարօրության: Մենք կենտրոնանում ենք այն ծրագրերի վրա, որոնք աջակցում են մեր հաճախորդներին և խթան հանդիսանում նրանց բարեկեցիկ ապրելակերպի համար:

Մեր գործունեության հիմնական ուղղություններն են կանանց հզորացումը, մարդկանց բարեկեցության խթանումը, որակյալ կրթության ապահովումը և մասնագիտական զարգացման աջակցությունը: Վերջին նախագծերը ներառում են հաճախորդների համար ֆինանսական գրագիտության դասընթացների կազմակերպում, կին ձեռներեցների աջակցություն և համակարգչային սարքավորումների նվիրատվություն տեղական դպրոցներին: Բնակչության հետ մեր աշխատանքի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։