Մեր մասին

ՖԻՆՔԱ Հայաստանը առաջամարտիկ է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով և համաշխարհային ցանցի աջակցությամբ մենք տրամադրում ենք ծառայություններ, որոնք օգնում են մեր հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին և կառուցել ավելի լավ ապագա:

ՖԻՆՔԱ Հայաստանը հզորացնում է հաճախորդներին՝ տրամադրելով այն ապրանքները, ծառայությունները և կրթությունը, որն ամենաանհրաժեշտ է նրանց կենսամակարդակը բարելավելու, ֆինանսական առողջություն և ճկունություն ստեղծելու համար։

Մենք պարտավորվում ենք ընդլայնել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը ողջ Հայաստանում, հատկապես կանանց և գյուղաբնակ ձեռներեցների համար, ովքեր ավանդաբար չեն ստացել իրենց պատշաճ սպասարկումը, իրենց համար նախատեսված յուրահատուկ ծառայությունները։ ՖԻՆՔԱ Հայաստանը իր հաճախորդներին տրամադրում է թափանցիկ, անհատականացված ծառայություններ և ծրագրեր, որոնք նպաստում են համայնքի աճին:

ՖԻՆՔԱ Հայաստանը իր գործունեությունը սկսել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն 1999 թվականին ՝ փոքր վարկեր տրամադրելով ֆերմերներին և փոքր բիզնեսի սեփականատերերին: 2006 թ.-ին ՖԻՆՔԱ-ն ստացել է ֆինանսական ապրանքներ առաջարկելու լիցենզիա՝ մեր հաճախորդներին համապարփակ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար:

ՖԻՆՔԱ թվային հարթակի, մասնաճյուղերի միջոցով մենք ապահովում ենք ծառայությունների հասանելիություն ավելի քան 20 000 հաճախորդների նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր շրջաններում:

ՖԻՆՔԱ Հայաստանի կազմակերպչական կառուցվածք

Էթիկայի կանոններ

Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր 

FINCA Հայաստանը հանդիսանում է հոլանդական FINCA Microfinance Coöperatief U.A. հոլդինգային ընկերության դուստր ձեռնարկությունը, որը պատկանում է FINCA Microfinance Holding Company LLC-ին (FMH): FMH-ը սոցիալապես պատասխանատու ներդրումային գործընկերություն է, որը տնօրինում և շահագործում է միկրոֆինանսական հաստատություններ և բանկեր ամբողջ աշխարհում: FMH-ի մեծամասնական բաժնետերը՝ FINCA International, Inc.-ն, Վաշինգտոնում (ԱՄՆ) տեղակայված ոչ առևտրային կազմակերպություն է, ո որն աշխատում է ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարելու ուղղությամբ, մինչդեռ KfW-ն ունի փոքրամասնային բաժնեմաս: Միլիոնավոր ձեռնարկատերեր ապավինում են FMH-ի հաճախորդների պաշտպանության հանձնառությանը և բացառիկ փորձին՝ իրենց, իրենց ընտանիքների և համայնքների համար ավելի լավ ապագա կառուցելու համար

Հաճախորդների պաշտպանության ՈՍԿԵ մակարդակի հավաստագիր

ՖԻՆՔԱ Հայաստանը արժանացել է Հաճախորդների պաշտպանության ոսկե մակարդակի վկայագրի, որը շնորհվել է MFR միջազգային վարկանշային գործակալություն կողմից՝ հիմնվելով Cerise+SPTF-ի տրամադրած ուղեցույցների վրա։ Այս վկայագրով ապացուցվում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը համապատասխանում է Հաճախորդների պաշտպանության ամենախիստ չափանիշներին, որոնք սահմանված են Cerise+SPTF-ի Սոցիալական արդյունավետության կառավարման համընդհանուր ստանդարտներում։