Հաճախորդի իրավունքները

Հաճախորդների պահանջմունքները և նրանց հետադարձ կապը ՖԻՆՔԱ Հայաստանում առաջնային դեր են զբաղեցնում: Մեզ համար յուրաքանչյուր հաճախորդ եզակի է և մենք հոգ ենք տանում նրաց ձայնը լսելի դարձնելու մասին:

ՖԻՆՔԱ Հայաստանը առաջնորդվում է մեր հաճախորդների շահերի գերակայությամբ և հետևողական է միկրոֆինանսավորման ոլորտում ընդունված հաճախորդների պաշտպանության սկզբունքներին: Մենք գնահատում ենք ջերմության, վստահության և պատասխանատվության վրա հիմնված երկարաժամկետ և ամուր հարաբերությունները:
Մենք հավատարիմ ենք հաճախորդների պաշտպանության յուրաքանչյուր սկզբունքին ՝ ապահովելով այն, որ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք համապատասխան պրոդուկտներ և ծառայություններ, միջոցներ ենք ձեռնարկում ավելորդ պարտքը կանխելու համար, ինչպես նաև մեր պայմանները թափանցիկ են, մենք պաշտպանում ենք հաճախորդների անձնական տվյալները և տիրապետում ենք հաճախորդների հարցումներին պրոֆեսիոնալ արձագանքելու բոլոր մեխանիզմներին:

Ձեր բողոք-պահանջները կարող եք ներկայացնել`

  • զանգահարելով 012 55 55 55 հեռախոսահամարով,
  • ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին,
  • փոստով` «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ, Հայաստան, 0023, Երևան, Ագաթանգեղոսի փող., 2ա շենք հասցեով:

Նշում։ ՖԻՆՔԱ Հայաստանի անվտանգ կերպով պահպանվում են Ձեր նամակների, հեռախոսազանգերի, էլ․ նամակների գաղտնիությունը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթերի միջոցով.

Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել դատական կարգով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
  • Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
  • ՀՀ, Երևան 0010, Մ. Խորենացու 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
  • Հեռ.`+374 60 70 11 11
  • Էլ. հասցե` [email protected]
  • Կայք՝ www.fsm.am
  • Երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00–18:00, ընդմիջում՝ 13:00–14:00