Վերապատրաստման և զարգացման ծրագրեր

25 տարի շարունակ ՖԻՆՔԱ Հայաստանը ձգտում է իր հարուստ փորձով և գիտելիքներով կիսվել ՀՀ համայնքների բնակիչների հետ: Ամեն տարի ոչ ֆորմալ կրթության և ֆինանսական գրագիտության, կարիքների գնահատման և փորձի փոխանակման դասընթացների միջոցով մենք ներդրումներ ենք կատարում մեր հաճախորդների, աշխատակիցների և համայնքների զարգացման գործում:

Մեր կրթական ծրագրերի առավելությունները

ՖԻՆՔԱ Հայաստանում մենք ընդունում ենք, որ անհատական աճը բիզնեսի հաջողության հիմնաքարն է:

Մեր մոտեցումները

Հարմարեցված և անհատական ուսուցման միջավայր, որտեղ մենք առաջարկում ենք զանազան վերապատրաստման ծրագիր՝ բոլորի համար օգտակար և հաջող փորձ ապահովելու համար:

Մեր մեթոդաբանությունը և ծառայությունները

Մեր ծրագրերը ներառում են դասընթացավարների կողմից ղեկավարվող ուսուցման, վիրտուալ և թվային կրթության ծառայություններ:

Ի՞նչ ենք մենք առաջարկում
  • Վերապատրաստման ծրագրեր․ սովորեք և կատարելագործեք Ձեր հմտությունները հաճախորդների սպասարկման, հաղորդակցության, տեխնիկական գիտելիքների, ֆինանսների, աշխատավայրում ուսուցման, առաջնորդության և թիմային աշխատանքի ոլորտներում:

  • Փորձի փոխանակում․ միացեք սեմինարներին, վեբինարներին, կոնֆերանսներին և հատուկ հրվաիրված հյուրերի դասախոսություններին՝ Ձեր գիտելիքները ընդլայնելու և ուսումը շարունակական դարձնելու համար:

  • Առցանց կրթություն․ միացեք մեր առցանց դասընթացներին և ստացեք անհրաժեշտ ռեսուրսներն ու հմտությունները անկախ գտնվելու վայրից։

  • Նորարարություն և տեխնոլոգիաներ․ սովորեք նորարարական տեխնոլոգիաներ և գործիքներ՝ Ձեր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

  • Դասավանդում և մենթորություն․ ստացեք անհատականացված աջակցություն ձեր նպատակներին հասնելու և մասնագիտական աճի համար:

  • Շփման ցանց և համագործակցություն․ շփվեք տարբեր մասնագետների հետ, կիսվեք գիտելիքներով և ստեղծեք գործընկերային հարաբերություններ մեր համայնքի կենտրոնում:

Ինչպե՞ս միանալ մեր ծրագրերին

Պատրա՞ստ եք միանալ: Լրացրեք ստորև ներկայացված դիմումը և մենք Ձեզ հետ կապ կհաստատենք դասընթացի ժամանակացույցի համաձայն: