Կանանց հզորացում

ՖԻՆՔԱ-ում Մենք խորապես նվիրված ենք կյանքի որակի բարելավման գաղափարին։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են նաև կանանց աջակցելուն՝ նրանց տրամադրելով գործիքներ՝ իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու և երկարաժամկետ ազդեցություն ունենալու համար:

Կանանց հաջողության ազդեցությունը համայնքների վրա

Մենք հավատում ենք, որ կանանց լավ աշխատանքն ուղղակիորեն անդրադառնում է նրանց համայնքի և ընտանիքի վրա: Գենդերային հավասարության հասնելու համար ՖԻՆՔԱ-ն կենտրոնանում է Հայաստանում կանանց ֆինանսական ծառայություններից օգտվելու համար նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողություններն ավելի զարգացնելու վրա: Հատուկ ծրագրերի միջոցով մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի բարենպաստ միջավայր, որտեղ կանայք կարող են աշխատել և բարգավաճել։ Մեր նպատակն է բարձրացնել կին ձեռներեցների ճանաչելիությունն ու հաջողությունը շուկայում՝ նպաստելով նրանց բիզնեսի կայուն աճին:

Կրթության զարգացման ազդեցությունը սերունդների վրա

Մեր առաքելության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ գիտելիքը բարեկեցիկ կյանքի հիմքն է․ աայն պետք է էլ ավելի զարգացնել և փոխանցել ապագա սերունդներին: Մեր ծրագրերում ներառված են սեմինարներ և դասընթացներ, որոնք կոչված են կանանց նոր հմտություններ և ինքնավստահություն հաղորդել: Ներդրումներ կատարելով կանանց գիտելիքների և գործնական կարողությունների մեջ՝ մենք հույս ունենք դրական փոփոխություններ բերել նրանց կյանքում:

Մեր մեթոդաբանությունն ու ծառայությունները

Բիզնեսում կանանց հզորացմանն ուղղված՝ մենք առաջարկում ենք կրթական ծրագրեր և սեմինարներ սկսնակ կին ձեռներեցների համար։ Այս նախաձեռնություններն ընդգրկում են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ֆինանսների կառավարումը, ֆինանսական գրագիտությունը, մարքեթինգային ռազմավարությունները և բիզնեսի պլանավորումը ՝ կանանց տրամադրելով գիտելիքներ և փորձ՝ բիզնեսում առաջացած բարդությունները հաղթահարելու և վերջինիս զարգացման համար։
Բացի այդ, մենք իրականացնում ենք նաև մասնագիտացված մարքեթինգային ծրագրեր կանանց կողմից ստեղծված բիզնեսներին աջակցելու համար՝ առաջարկելով նրանց այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են բրենդինգը, թվային մարքեթինգը և թիրախավորված գովազդային արշավները:

Վերապատրաստման հնարավորություններ և ծրագրեր
  • Սեմինարներ և դասընթացներ․ մենք առաջնահերթություն ենք տալիս վերապատրաստման ծրագրերին, որոնք կապահովեն կանանց կենսական հմտություններով և հաջողության հասնելու վստահությամբ:

  • Վերապատրաստման սեմինարներ․ մեր մասնագիտացված սեմինարները ներառում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են ֆինանսների կառավարումը, մարքեթինգային ռազմավարությունը և բիզնեսի պլանավորումը, որոնք հատուկ նախագծված են կին ձեռներեցներին հզորացնելու համար։

  • Բիզնեսի հզորացում․ հատուկ նախաձեռնությունների միջոցով մենք կենտրոնանում ենք բիզնեսում կանանց հզորացման վրա՝ կրթական ծրագրերի, ֆինանսական գրագիտության դասընթացների և վերապատրաստման սեմինարների միջոցով:

  • Ֆինանսական կառավարում․ Մենք կանանց տրամադրում ենք իրենց ֆինանսներն արդյունավետ կառավարելու հմտություններ, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանան արագ և ճիշտ կողմնորոշվել։

Ինչպե՞ս միանալ մեր ծրագրերին

Պատրա՞ստ եք միանալ: Լրացրեք ստորև ներկայացված դիմումը և մենք Ձեզ հետ կապ կհաստատենք դասընթացի ժամանակացույցի համաձայն։