Պարտատոմսեր

Եղի՛ր տեղեկացված, կատարի՛ր ներդումներ ՖԻՆՔԱ-ում

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն հանդիսանում է առաջատար վարկային կազմակերպություններց մեկը, որը  100 տոկոս ամերիկյան կապիտալով հիմնադրված կազմակերպություն է և գործունեություն է ծավալում ֆինանսական շուկայում ավելի քան 25 տարի։

Բոլոր անհատներն ու իրավաբանական անձիք կարող են միանալ ներդրողների համայնքին։ Մրցակցային արժեկտրոնային դրույքաչափերով մեր պարտատոմսերը կապահովեն ձեր եկամուտն ավելացնելու ապահով ճանապարհը:

Ինչպե՞ս ձեռք բերել ՖԻՆՔԱ պարտատոմսեր։

Միացե՛ք մեր աճող ներդրողների համայնքին մի քանի քայլով։ Եղեք տեղեկացված մեր պարտատոմսերի թողարկումների և թարմացումների մասին՝ հետևելով մեզ Facebook-ում և Instagram-ում: Բաց մի թողեք առաջիկա նորությունների և գնումների վերաբերյալ կարևոր մանրամասները:

  • Քայլ 1.Ընտրեք ֆոնդային բորսայի անդամներից մեկը, եթե դեռ անդամ չեք հանդիսանում:
    Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, այդ իսկ պատճառով պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է միմիայն Բորսայի անդամների միջոցով։ Անդամների ցանկը հասանելի է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` amx.am:

  • Քայլ 2․Կապ հաստատել Ձեր կողմից ընտրված Բորսայի անդամ հանդիսացող կազմակերպության հետ։
    Ձեր կողմից ընտրված Բորսայի անդամի հետ կապ հաստատելով՝ Դուք առավել մանրամասն կտեղեկանաք Ձեր հետագա քայլերին՝ պարտատոմսի ձեռքբերումը վերջնական ապահովելու համար։

Պարտատոմսե՞ր, թե՞ ավանդ

Պարտատոմսերը թույլ են տալիս վաճառել դրանք ձեր ցանկության դեպքում, հաշվեգրված տոկոսների հետ միասին, շուկայական գնով, ի տարբերություն ավանդների, որտեղ վաղաժամկետ արդյունքների կանխիկացումը կարող է հանգեցնել բոլոր կուտակված տոկոսների կորստի:

  • Պարտատոմսերը քիչ ռիսկային են։
    Եթե, օրինակ, կազմակերպությունը կանգնի ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, և ստիպված լինի պարտքերը մարել, բաժնետոմսի համեմատ պարտատոմսի մարումը կունենա առաջնահերթություն

  • Արժեկտրոնի վճարում
    ՖԻՆՔԱ Հայաստանի պարտատոմսերի արժեկտրոնային վճարումները կատարվում են եռամսյակային կամ կիսամյակային ժամանակահատվածով՝ կախված յուրաքանչյուր տրանշի համար սահմանված ժամկետներից:

  • 100 տոկոսանոց ամերիկյան կապիտալով գործող կառույց
    ՖԻՆՔԱ Հայաստանը գործում է բացառապես 100% ամերիկյան կապիտալով՝ ցույց տալով ֆինանսական անկախության հանձնառություն և ապավինում ներքին ներդրումներին:

  • Բարձր տոկոսադրույքով պարտատոմսեր
    ՖԻՆՔԱ Հայաստանի վերջին՝ 2023 թվականի մայիսին թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերը՝ 7,5% և 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ, գերազանցել են բանկային ավանդների և վարկային կազմակերպությունների պարտատոմսերը, որոնք միջինը կազմել են 4% ԱՄՆ դոլարի և 10,25% ՀՀ դրամի դիմաց։

  • Հեղինակավոր ներկայություն պարտատոմսերի շուկայում
    2017 թվականից ի վեր ՖԻՆՔԱ Հայաստանը թողարկել է պարտատոմսերի 15 տրանշ՝ ցույց տալով ներդրողների հանդեպ պարտավորությունների պատասխանատու և ժամանակին կատարման հետևողական պատմություն։

Հաճախ տրվող հարցեր

Ներդրողները ստանում են տոկոսներ կտրոնների տեսքով ՝ համաձայն հրապարակված Պայմանների, իսկ մարման ժամկետը լրանալուց հետո պարտատոմսերի անվանական արժեքը մարվում է:
ՖԻՆՔԱ Հայաստանի պարտատոմսերի թողարկման պայմանները հայտնի են լինում թողարկումից առաջ, և պայմանները կարող են փոփոխվել՝ կախված յուրաքանչյուր թողարկումից: Հետևեք վերջին թարմացումներին ՝ տեղեկացված ներդրումային որոշում կայացնելու համար:
ՖԻՆՔԱ Հայաստանի պարտատոմսերը բաց են անհատ ներդրողների և իրավաբանական անձանց համար ՝ ներդրումային լայն հնարավորություններ ընձեռելով տարբեր շահագրգիռ կողմերի համար:

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար