Ներդրողներ, գործընկերներ
ՖԻՆՔԱ Հայաստանի ներդրողներն ու գործընկերներն աջակցում են մեր առաքելությանը՝ տրամադրելով արժեքավոր ռեսուրսներ, որոնք oգնում են հաղթահարել աղքատությունը:
ՖԻՆՔԱ Հայաստանը աշխատում է բազմաթիվ ներդրողների և գործընկերների հետ՝ առավել մեծ թվով մարդկանց համար ֆինանսական ծառայությունները հասանելի դարձնելու և նրանց հնարավորություններն առավելագույնս ընդլայնելու նպատակով: Մեր գործընկերներն օգնում են մեզ ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ մեր հաճախորդների կյանքը բարելավելու համար՝ պահպանելով ջերմ և վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ:
FINCA Հայաստանը հանդիսանում է հոլանդական FINCA Microfinance Coöperatief U.A. հոլդինգային ընկերության դուստր ձեռնարկությունը, որը պատկանում է FINCA Microfinance Holding Company LLC-ին (FMH): FMH-ը սոցիալապես պատասխանատու ներդրումային գործընկերություն է, որը տնօրինում և շահագործում է միկրոֆինանսական հաստատություններ և բանկեր ամբողջ աշխարհում: FMH-ի մեծամասնական բաժնետերը՝ FINCA International, Inc.-ն, Վաշինգտոնում (ԱՄՆ) տեղակայված ոչ առևտրային կազմակերպություն է, ո որն աշխատում է ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարելու ուղղությամբ, մինչդեռ KfW-ն ունի փոքրամասնային բաժնեմաս: Միլիոնավոր ձեռնարկատերեր ապավինում են FMH-ի հաճախորդների պաշտպանության հանձնառությանը և բացառիկ փորձին՝ իրենց, իրենց ընտանիքների և համայնքների համար ավելի լավ ապագա կառուցելու համար.
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայտարարված բաժնետոմսերը կազմել են 490,596` յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Իսկ ՖԻՆՔԱ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 4,905,960 000 ՀՀ դրամ:






